Թուրքիան մտադիր է Միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի մատակարարել Անկարայի ձեռք բերած 5-րդ սերնդի F-35 կործանիչները: Այս մասին ՝ հուլիսի 29-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է Haber Turk-ը:

«Հիմա նրանք սկսել են մեզ նաեւ սպառնալ: Եթե դուք դրանք մեզ չմատակարարեք, ապա մենք կդիմենք Միջազգային արբիտրաժային դատարան»,- ասել է նա:

Էրդողանը շեշտել է, որ կործանիչների ձեռքբերման հարցում Թուրքիան «կարող է դիտարկել նաեւ F-35-ին այլընտրանքները»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան մշտապես «բարի մտադրություններ է հետապնդել», իսկ Վաշինգթոնը «երբեք դրանց փոխադարձությամբ չի պատասխանել»: «Մենք շարունակում ենք համեբարատարությամբ ապրել եւ հետագայում էլ այդպես կանենք: Սակայն չարժի մոռանալ, որ մենք չենք ապրում այլընտրանքային իրականության մեջ»,- հացելել է Էրդողանը: