ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է վեցի, եւս յոթ մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Redding Record Searchlight պարբերականը:
Շասթա շրջանում բնական հրդեհը՝ Carr Fire, ոչնչացրել է 500 տուն եւ վնասել 75 կառույց: Այրված մակերեսն անցնում է 48 հազար ակրից (19,5 հազար հեկտար), ընդ որում՝ տեղայնացված է ընդամենը 5 տոկոսը: Շրջակա բնակավայրերից տարհանվել է 38 հազար մարդ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել:
Ինչպես հայտնում է ԱՄՆ ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը (NIFC), երկրի 13 նահանգներում փոթորկվում է 89 անտառային հրդեհ, մեծ մասը՝ երկրի հյուսիս-արեւմուտքում եւ Ալյասկա նահանգում: NIFC-ի տվյալներով՝ 2018 թվականին ԱՄՆ-ում անտառային հրդեհների մակերեսը արդեն կազմում է 16,7 հազար քառ.կմ, տարեսկզբից բռնկումների թիվն անցել է 36 հազարից:



























