Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի Շիշլիի նախկին քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը։
Մուսթաֆա Սարըգյուլը Twitter–ի իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը ասել է, որ Թուրքիայի հետ պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Հայաստանի պարզած ձեռքը, պետք է տեսնենք որպես դիվանագիտական նշանակության պատմական հնարավորություն։ Ի վերջո, մեր ձեռքն էլ մեր եղբայր Ադրբեջանի ձեռքն է»։





























