Չինաստանը Մեծ Բրիտանիային առաջարկել է բանակցություններ սկսել Brexit–ից հետո ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ հանդիպումից հետո։ Վան Ին նշել է, որ երկրները պայմանավորվել են ակտիվացնել առեւտուրը եւ փոխադարձ ներդրումները, փոխանցում է Reuters–ը։

Հանթի խոսքով՝ չինացի գործընկերը առաջարկել են քննարկումներ սկսել Brexit–ից հետո Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի  համաձայնագրի կնքման շուրջ քննարկումները։

Չինաստանը եւ Մեծ Բրիտանիայում պետք է հանդես գան առեւտրային հովանավորչության դեմ եւ աջակցել համաշխարհային ազատ առեւտուրը։