Եգիպտական ռազմական դատարանը երկրի անվտանգության ուժերին վիրավորելու համար բանաստեղծին երեք տարվա ազատազրկման է դատապարտել:

AP-ի հաղորդմամբ, Հալալ էլ-Բեխեյրին նաեւ դատապարտվել է «կեղծ լուրերի տարածման» համար:

Էլ-Բեխեյրին կալանավորվել էր այս տարվա մարտին այն բանից հետո, երբ գրել էր «Աշխարհի լավագույն կանայք» բանաստեղծությունների հավաքածուն՝ վերափոխելով Մուհամմեդ մարգարեին վերագրվող արտահայտությունը, թե Եգիպտոսը «աշխարհում լավագույն զինվորների ծննդավայրն է»:

Վերջին տարիներին իշխանությունները ձերբակալել են լրագրողներին, գրողներին եւ դրամատուրգներին` կրոնի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, ազգային անվտանգությանը վնաս պատճառելու, երկպառակության հրահրման կամ բարոյականության խախտման մեղադրանքով: