Կրիպտոարժույթները կվերապրեն լիակատար կոլապսը, կարծում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը: New York Times-ի իր հեղինակային սյունակում նա կրկին քննադատության է ենթարկել բիթքոինին բարձր պահումների եւ ներքին արժեւորության բացակայության պատճառով, հաղորդում է ՌԲԿ-ն:
Տնտեսագետը գրել է, որ փողերի էվոլյուցիան գնում էր դեպի պարզ տրանզակցիաները, որոնց շնորհիվ ստեղծվել է ընթացիկ հաշվարկային համակարգ, որը հիմնված է վարկային եւ դեբետային քարտերի եւ թվային վճարների տարբեր ձեւերի վրա:
«Փողերի պատմության կոնտեքստում կրիպտոարժույթների վերաբերյալ ոգեւորությունը շատ տարօրինակ է թվում, քանի որ նախատեսվող ուղղությունից հակառակ ճանապարհով է գնում: Կրիպտոարժույթներով խանդավառված անձինք ուրախանում են, որ առաջատար տեխնոլոգիա են օգտագործում, որպեսզի գումարային համակարգը 300 տարի առաջ վերադարձնեն: Ի՞նչ խնդիր եք դուք լուծում: Դեռ ոչ ոք այս հարցին չի կարողացել ինձ հստակ պատասխան տալ», — նշել է Քրուգմանը:
Նա շեշտել է, որ կենտրոնական բանկերը լավ են հաղթահարում իրենց խնդիրը: Նրանք օգտվողներին տալիս են պարզ գործիքներ տրանզակցիաներ իրականացնելու համար եւ ապահովում են կայուն գնողունակությունը: Սակայն կառավարությունները երբեմն չարաշահում են փողը թողարկելու իրենց արտոնությունը, կարծում է փորձագետը:
Բիթքոինն անհրաժեշտ է միայն հանցագործներին, ներառյալ հարկերը լվանալու համար, վստահ է Նոբելյան դափնեկիրը:
Կրիպտոարժույթները աջակցություն չունեն եւ իրականության հետ կապ չունեն: Նրանց գինը կախված է սպասումներից, դա կարող է լիակատար կոլապսի հանգեցնել: Բիթքոինը կկորցնի իր արժեքը, երբ սպեկուլյանտները կասկածի տակ դնեն, որ այն իսկապես դա ունի:



























