Օգոստոսի 5-ին Պերմում նախատեսված զոմբիների զանգվածային երթը չեղյալ է հայտարարվել ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների քննադատության պատճառով, գրում է «Ռեալնոե վրեմյա» պորտալը:
Միջոցառման կազմակերպիչ Արտյոմ Ֆեոկտիստովը պատմել է, որ առաջիկա միջոցառման կապակցությամբ մի քանի բողոքներ են ստացվել, այդ թվում Պերմի թեմից, ուստի որոշվել է չեղյալ համարել շքերթը:
«Երբ մարդիկ լսում են «զոմբի» բառը, ապա գլխում առաջանում են զուգորդություններ՝ մեղք, մահ, հեշտանք: Սա պետք է անմիջապես արգելվի: Երիտասարդները պարզապես չեն կարո՞ղ քաղաք դուրս գալ եւ զվարճանալ»,-նշել է նա:
Ավելացնենք, որ նախկինում տեղական ԶԼՄ-ներում շքերթի մասին բացասաբար էին արտահայտվել քահանաները եւ իմամները:
Հիշեցնենք, որ Պերմում զոմբիների շքերթը մի քանի անգամ անցկացվել է:




























