Կյանքից հեռացել է հայ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը: 85-ամյա նկարիչը մահացել է հուլիսի 30-ին: Այս մասին տեղեկանում ենք արվեստագետի ֆեյսբուքյան էջից:

Զուլում Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Զուլում Գրիգորյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 6-ին Կրասնոդարում: 1957 թվականին ավարտել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1957-ից նա ՀՀ Նկարիչների միության անդամ է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: