ԱՄՆ սպառնալիքները ավելացնել չինական ապրանքների մաքսատուրքերը գլոբալիզացիայի միտումներին դեմ են գնում եւ կվնասեն ամերիկյան ձեռնարկություններին ու սպառողներին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան ին, փոխանցում է AP–ն։

Ելույթով հանդես գալով Սինգապուրում ընթացող ԱՍԵԱՆ–ի գագաթնաժողովին՝ Վան Ին նշել է, որ ներկայումս ապրում ենք գլոբալիզացված աշխարհում եւ առեւտրով չենք զբաղվում 19-րդ դարում։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն փորձել են ճնշում գործադրել Չինաստանի վրա. «Բայց մենք չենք կարծում, թե այդպիսի մոտեցումը կաշխատի։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգներում առեւտրային քաղաքականություն մշակողները կլսեն իրենց սպառողների ձայնը եւ ուշադրություն կդարձնեն գործարար հանրության ձայնին»,–նշել է նա։