Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը փոփոխություններ է մտցրել մահապատիժի վերաբերյալ կաթոլիկների կատեխիզիսի բաժնում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնական կայքին:
Հավատացյալների կյանքի տարբեր ասպեկտները կարգավորող փաստաթղթի 2267 փոփոխված բաժնում այժմ ասվում, որ «մահապատիժը անթույլատրելի է», եւ որ կաթոլիկ եկեղեցին կփորձի վերացնել այն ամբողջ աշխարհում:
Նոր բաժնում նաեւ նշվում է, որ կաթոլիկ եկեղեցին երկար ժամանակ մահապատիժի կիրառումը որոշակի լուրջ հանցագործությունների համար «պատշաճ պատասխան» էր համարում եւ «ընդունելի, բայց ընդհանուր բարօրության պաշտպանության համար ծայրահեղ միջոց»:
2267-րդ հոդվածի հին տարբերակում ասվում էր, որ «Եկեղեցու ավանդական ուսմունքը չի բացառում մահապատիժի կիրառումը, եթե դա անարդարացի ագրեսորից մարդկային կյանքը արդյունավետ պաշտպանելու միակ հնարավոր միջոցն է»:




























