Հնդկաստանի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն ծովահենության համար սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում, հաղորդում է Lenta- ն՝ հղում կատարելով NDTV-ին:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, օրենքով նախատեսվում է պաշտպանել երկրի ծովային առեւտրային տարածքը եւ նավաստիներին: Նշվում է, որ հնդկական նավատորմը եւ երկրի ափամերձ պահակախումբը գնալով ավելի հաճախ են բախվում ծովահենության հետ:
NDTV-ի հաղորդմամբ, օրենքն ընդունվել է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի շրջանակներում, որը 1982 թվականին Նյու Դելին ստորագրել էր, իսկ 1995-ին վավերացրել:
Աշխարհի ամենահայտնի ծովահեններից են Սոմալիի ծովահենները: Երկրի հյուսիսարեւելյան մասի բնակիչները ստեղծել են չճանաչված Պունտլենդ պետությունը եւ ծովահենությամբ են զբաղվում:




























