PayPal ընկերությունը արգելափակել է անգլիական ապաստանում բնակվող Իսիդա (Isis) անունով լաբրադորի նվիրատվությունը: Ծառայության աշխատակիցները կարծել են, որ գումարը նախատեսված է ահաբեկչական կազմակերպության համար, անգլերենով «ISIS»-ը հնչում է ինչպես ԻՊ-ի հապավումը, գրում է Meduza-ն:
PayPal-ի ներկայացուցիչները իրենց գործողությունները բացատրել են անվտանգության միջոցներով: Նրանք պետք է ստուգեն բոլոր բառերը, որոնք կարող են կասկածելի լինել եւ գործարքի մանրամասները պարզելու համար կապ հաստատեն վճարումները կատարողների հետ: Այժմ ընկերությունը կատարելագործում է կասկածելի բառերին հետեւելու համակարգը, որպեսզի այն չարձագանքի մարդկանց եւ կենդանիների անուններին:
Ստուգումից հետո նվիրատվությունն ուղարկել են ապաստանի հաշվին: Լաբրադորի անունը փոխել են եւ Էլիս անվանել:




























