Ժնեւի գրքի եւ մամուլի միջազգային սալոնը խոշորագույն մշակութային եւ դիդակտիկ իրադարձություն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեյցարիայում սկսած 1987-ից, գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Դա վելին է, քան գրքերի ցուցահանդեսը կամ վաճառքը. Այդ իրադարձությունը բաղկացած է հանդիպումներից, բացահայտումներից, փոխանակումներից` ավելի քան 100 հազար մարդու` հեղինակների, հրատարակիչների, գրավաճառների, դիստրիբյուտորների, լրագրողների եւ ամեն տարիքի այցելուների մասնակցությամբ:
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը կայանալու է գրքի եւ մամուլի միջազգային սալոնը: Այդ սալոնում որպես պատվավոր հյուր ներկայացված է լինելու նաեւ Հայաստանը` իր ահռելի մշակութային հարստությամբ:





























