ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկրվող ապրանքների նոր մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ կկարողանա վճարել պետական պարտքի զգալի հատվածը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սակագները հրաշալի են աշխատում։ Մոլորակի վրա ամեն երկիր ցանկանում է ԱՄՆ-ից հարստությունը դուրս հանել՝ ի վնաս մեզ։ Ես ասում եմ՝ երբ նրանք կգան, հարկեք նրանց։ Եթե նրանք չցանկանան դա, հնարավորություն տվեք նրանց կառուցել կամ ապրանք արտադրել ԱՄՆ-ում։ Ցանկացած պարագայում, դա նշանակում է աշխատատեղեր եւ ավելի մեծ հարստություն»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
«Սակագների շնորհիվ մենք կկարողանանք սկսել 21 տրիլիոն դոլարի չափով պարտքից մեծ գումարների վճարումը, պարտք, որի մեծ մասը Օբամայի վարչակազմն է կուտակել»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է նաեւ, որ միաժամանակ պետք է կրճատել հարկերը ամերիկացիների համար։
Ավելի վաղ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել պողպատի եւ ալյումինի համար երկրների մեծամասնության, այդ թվում՝ Չինաստանի, ԵՄ-ի եւ ՌԴ-ի համար։ Դրան ի պատասխան՝ մի շարք երկրենր հայտարարել են պատասախան միջոցների մասին։





























