Գրիզոն/Գրաուբյուրդեն կանտոնի ոստիկանությունը հաստատել է, որ Շվեյցարիայում կործանված Junkers Ju 52 ինքնաթիռի սրահում եղած 20 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանության ներկայացուցիչները մամուլի ասուլիսին հայտնել են, որ խոսքը JU52 HB-HOT (Յունկերս 52) կոլեկցիոն ինքնաթիռի մասին է՝ կառուցված 1939 թվականին, սեփականատերը «Յու էյր»շվեյցարական ռազմական ավացիայի բարեկամության ասոցացիան էր։

Ինքնաթիռը կործանվել է Սենյազ լեռնագագաթի մոտ՝ 2540 մետր բարձրության վրա: Յունկերս օդանավը Լոկարնոյից շաբաթ երեկոյան ուղեւորվել է դեպի Դյուսենդորֆի ռազմական օդանավակայան:

Ուղեւորները վերադառնում էին Տիչինո կանտոնում կատարած երկօրյա էքսկուրսիայից: Օդանավում գտնվել են անձնակազմի 3 անդամները եւ 17 ուղեւոր:

Զոհվածներից 11-ը տղամարդ են, 9-ը՝ կին: Մեծամասնությունը Շվեյցարիայի գերմանախոս հատվածից էին, ինչպես նաեւ Վո կանտոնից եւ ստորին Ավստրիայից։ Զոհերը 41-ից 84 տարեկան են եղել։