ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը կապ չունի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ Կարակասում իրականացված մահափորձի հետ, հայտնում է Reuters-ն։

«Ես միանշանակ կարող եմ ասել, որ ԱՄՆ կառավարությունը ներգրավված չէ դրանում»,-նշել է նա։  

Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել էր, որ Մադուրոյի նկատմամբ մահափորձը կատարվել է պայթուցիկներով մի քանի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Սարքերը գործողության մեջ են դրվել այն ժամանակ, երբ նախագահը Կարակասում ելույթ էր ունենում Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ: Ռոդրիգեսը նշել էր, որ անօդաչուները վնասազերծվել են։