Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոսոտսի 6-ին ժամը 15։40-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ 30-ամյա Արտակ Բրուտյանի վարած Ford Tranzit մակնիշի 14 ՍՍ 066 համարանիշի եւ 54-ամյա Արմեն Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 85 CC 588 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Արմեն Խաչատրյանն ու նրա ուղեւորները՝ Արտաշատ քաղաքի բնակիչներ 35-ամյա Գոհար Բաբախայանն ու 57-ամյա Գայանե Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։