The Beatles խմբից աշխարհահռչակ ռոք երաժիշտ Ջորջ Հարիսոնի կիթառը 400 հազար ֆունտով Gardiner Houlgate աճուրդի է հանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Daily Express-ը:

Հարիսոնն Ավստրալիայում պատրաստված Maton Mastersound MS-500-ն օգտագործել է, երբ իր սիրելի կիթառը վերանորոգվել է: Այս կիթառով նա ելույթ է ունեցել մի քանի համերգների ընթացքում, այդ թվում՝ 1963 թվականի օգոստոսի 3-ին Լիվերպուլի The Cavern Club համերգասրահում վերջին համերգին: