Վրացի փախստականների հերթական բողոքի ակցիան տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ փետրվարի 2-ին:
Ինչպես լրագրողներին հայտնել է «Փախստականների քաղաքացիական շարժման» համանախագահ Իրակլի Ծիկոլիան, Թբիլիսիում բնակվող բռնի տեղահանված անձինք, պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, պահանջելով դադարեցնել իրենց ժամանակավոր բնակավայրերից արտաքսելու գործընթացը: Նրանք համաձայն չեն տեղափոխվել Վրաստանի այլ շրջաններ, ինչպես առաջարկում է երկրի իշխանությունը, եւ պահանջում են իրենց բնակմակերես տրամադրել հենց Թբիլիսիում:
Ծիկոլիայի խոսքով, այս ակցիան կլինի նախազգուշական, որի ժամանակ կնշվի լայնամասշտաբ բողոքի գործողության ամսաթիվը: Նախնական տվյալներով, դա տեղի կունենա փետրվարի 7-ին:




























