Չինաստանում լուսնային օրացույցով, հրավառություններով դիմավորեցին Մետաղական Ճագարի (Նապաստակի) տարվա գալուստը:

Գարնանային փառատոնը շարունակվելու է մինչեւ փետրվարի 8-ը: Նոր տարին չինացիների համար ընտանեկան տոն է, ուստի ամանորի գիշերը երկրի բնակիչները անցկացնում են տոնական սեղանների շուրջ, հարազատների եւ մտերիմների շրջանում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իսկ այսօր առավոտյան Չինաստանում բացվելու են ավանդական տոնավաճառները, որտեղ կարելի է գեղեցիկ ներկայացումներ դիտել, համեղ ուտեստներ համտեսել եւ գնել տարատեսակ ամանորյա հուշանվերներ: