ՆԱՏՕ-ն պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որը ուշադրություն էր դարձրել ՌԴ սահմանների մոտ դաշինքի գործողություններին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին:

Լունգեսկուն Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողություններն անվանել է «պաշտպանական, համաչափ եւ համահունչ դաշինքի միջազգային պարտավորություններին»:

«ՆԱՏՕ-ն դաշինքի արեւելյան մասում տեղակայել է 4000 զինվորներով ռազմական կոնտինգենտ` հնարավոր ագրեսիան կանխելու համար: Այս ռազմական կոնտինգենտը չի կարող համեմատվել Ռուսաստանի կողմից տեղակայված ուժերի հետ», - ավելացրել է նա:

Դաշինքի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում Ռուսաստանի հետ համատեղ թռիչքների մասին քննարկումնեից, հաղորդում է Gazeta-ն: