Չինաստանը բողոք կներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն` Չինաստանից ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից 25 տոկոսի չափով նոր մաքսատուրքերի կապակցությամբ: Այս մասին նշվում է Չինաստանի առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ազատ առեւտրի եւ մուլտիլատերալիզմի մեխանիզմի պաշտպանության, իր օրինական շահերի պաշտպանության համար չինական կողմն այդ մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ բողոքարկմամբ կդիմի ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզ»,- նշվում է Չինաստանի առեւտրային գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, Վաշինգտոնում ընդունված որոշումները, «առանց հաշվի առնելու ուրիշների կարծիքները», ակնհայտորեն ԱՀԿ-ի սկզբունքների խախտում են հանդիսանում:
«Չինական կողմն իր վճռական բողոքն է արտահայտնում այս կապակցությամբ եւ ստիպված է շարունակել պատասխան քայլեր ձեռնարկել»,- նշվում է հայտարարության մեջ:




























