Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի»՝ արվեստի մեծագույն ստեղծագործության հանելուկի վրա գիտնականները տքնում  են ոչ մեկ տասնամյակ: Չնայած նրան, որ  շատ մասնագետներ կարծում են, որ նկարում պատկերված է Լիզա Ջերարդինին՝ ֆլորենցիական առեւտրականի կինը, հայտնվել է եւս մեկ պատմաբան, ում կարծիքն արմատապես տարբերվում է մեծամասնության կարծիքից:

Իտալիայի մշակութային ժառանգության ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչենտին հայտարարել է, թե «Ջոկոնդան» ստեղծելուն դա Վինչիին ոգեշնչել է նրա ընկերը, հնարավոր է՝ սիրեկանը, Ջան Ջակոմո Կապրոտտին, ով հայտնի է նաեւ Սալայ (Փոքրիկ սատանա) անունով: Նա սկսել է աշխատել վարպետի հետ 1490-ին, երբ 10-ամյա երեխա է եղել: Բամիցս դարձել է մոդել դա Վինչիի աշխատանքների համար:

«Սալայը եղել է նկարչի սիրելի մոդելը»,- ասում է Սիլվանո Վինչենտին. «Կարծում եմ, որ նրա որոշ դիմագծեր Լեոնարդոն փոխանցել է Մոնա Լիզային», գրում է Utro.ru-ն: