ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկում է  Հոսնի Մուբարաքին ուղղված կոչը՝ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել անցումային կառավարությանը՝ ներկա փոխվարչապետ Օմար Սուլեյմանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով New York Times թերթը:

Չնայած Մուբարաքի համառությանը եւ «անհապաղ» իշխանությունը հանձնելուն դեմ լինելը, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի պաշտոնական իշխանությունները քննարկել են ծրագիրը, որի համաձայն փոխնախագահ Սուլեյմանը բանակի ղեկավար Սամի Էնանի եւ Պաշտպանության նախարար Մոհամադ Թանթավիի աջակցությամբ կսկսի սահմանադրական բարեփոխումներ:

Թերթի տվյալներով, այդ ընդլայնված կոալիցիայում տեղ կունենան նաեւ ընդդիմադիր ուժերի, այդ թվում արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչները, որոնք կնախապատրաստեն երկրում բաց ու ազատ ընտրությունների անցկացումը սեպտեմբերին:

Սպիտակ Տունը ունի նաեւ այլ սցենարներ ու տարբերակներ Եգիպտոսում իշխանափոխության համար, որոնք նույնպես քննարկվում են եգիպտացի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ից Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաներ ու հուզումներ են սկսվել, որի մասնակիցները պահանջում են երկրի նախագահից հրաժարական տալ, ով երկիրը ղեկավարում է 30 տարի շարունակ: