Երեւանի կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի հատկացվելու եւ մայրաքաղաքում սկզբունքորեն ձևավորվելու է կանաչապատման նոր մշակույթ: Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր:




























