Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` քաղաքապետարանի հարևանությամբ, փետրվարի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում, հորն է ընկել երեխա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 15.45-ին փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մխիթարյանը, ով «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:

Ա.Մխիթարյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: