«Մահմեդական եղբայրներ» արմատական իսլամիստական խմբավորումը, որն արգելված է Եգիպտոսում, հրաժարվել է իր թեկնածուին առաջադրել այս տարվա սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մահմեդական եղբայրներ»-ը Եգիպտոսում արգելված արմատական իսլամիստական խմբավորում է: Նախորդ գումարման խորհրդարանում նրա անդամները ներկայացված էին որպես անկախ պատգամավորներ: 2010թ. կայանալիք ընտրություններին նրանք որեւէ մանդատ չէին ստացել:
Նշենք, որ Եգիպտոսում հունվարի 25-ից մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ բարեփոխումների իրականացման եւ 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով: Մուբարաքն ասել է, որ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում:




























