ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել, որոնք թույլ են տալիս շրջանցել Հարավային Կորեայից, Բրազիլիայից եւ Արգենտինայից պողպատի ու ալյումինի ներմուծման քվոտաները, հայտնել են Սպիտակ տնից, փոխանցում է RT-ն:
Տեքստում նշվում է, որ Հարավային Կորեայից, Բրազիլիայից պողպատի, ինչպես նաեւ Արգենտինայից պողպատի ու ալյումինի ներմուծման վրա մաքսատուրք չի սահմանվի:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը մի շարք երկրներից պողպատի եւ ալյումինի համար իր մտցրած մաքսատուրքերը փրկություն է համարում ամերիկյան պողպատաձուլական արդյունաբերության համար:





























