Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 22:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1995թ) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւոր 17-ամյա Հ. Մ.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: