Բիթքոինը (bitcoin) հինգշաբթի աննշան էժանացել է՝ այնուամենայնիվ, շարունակելով 7 հազար դոլար նիշից բարձր լինել, որին հասել էր չորեքշաբթի, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 0,45 տոկոսով, մինչեւ 7,025 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանացել է 0,57 տոկոսով, մինչեւ 7,006 հազար դոլար:

Էժանանում են նաեւ մյուս կրիպտոարժույթները. Ethereum-ը՝ 1,73 տոկոսով, մինչեւ 287,48 դոլար, Ripple-ը՝ 1,44 տոկոսով, 0,341 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1,33 տոկոսով, մինչեւ 548,51 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 228 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 53,1 տոկոսը: