Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավելի քան երկու անգամ ավելացնել ծախսերը հակահրթիռային պաշտպանության համար, այդ թվում՝ թանկարժեք ամերիկյան զինանոցների ձեռքբերման՝ հյուսիսկորեական սպառնալիքի դիմակայելու համար, փոխանցում է AP-ն:
Պաշտպանության նախարարությունը 2019 ֆինանսական տարում 5.3 տրիլիոն իենի չափով (47 մլրդ դոլար) ռեկորդային բյուջե է սահմանել: Վարչապետ Սինձո Աբեի ղեկավարման օրոք ռազմական ծախսերն ավելացել են յոթ տարի շարունակ:
Հակահրթիռային պաշտպանության հետ կապված հայտն ավելացել է մինչեւ 424 միլիարդ իեն (3.8 մլրդ դոլար): Կառավարության ընդհանուր բյուջետային ծրագիրը պետք է ներկայացվի կառավարության եւ խորհրդարանի հաստատմանը այս տարվա վերջին:





























