Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, եթե Ադրբեջանը հայտարարի ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության մասին:
«Հայկական կողմը հայտնել է իր կարծիքը: Չեմ կարծում, որ այն առիթ է տալիս երկրակի մեկնաբանության համար»,- ասել էր Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով haqqin.az-ի՝ այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ: «Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ. ՀԱՊԿ անդամ այլ պետություններ եւս կան»,- ասել է նա:





























