ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը 30,900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոն գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի 3 ավտոմեքենայի եւ 15 «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը:
Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը եւ ՀԴՄ կտրոնը:
Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին:
Խաղարկության ընթացքին եւ արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Խաղարկության կանոններ
Ծանոթություններ
Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի հոկտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երեւան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:





























