Aurus ապրանքանիշը Senat մեքենայի՝ միանական մոդուլային հարթակով սեդանի համար արդեն 16 նախնական պատվերներ է ստացել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Aurus-ի գլխավոր տնօրեն  Ֆրանց Հիլգերտը:

Ըստ նրա, այժմ ընկերությունը աշխատում է եվրոպական երկրների համար տարբերակի հաստատման վրա, քանի որ եվրոպական հավաստագիրը ընդունվում է շատ երկրներում:

Նորույթի հանդեպ հետաքրքրությունը, գործակալության զրուցակցի խոսքով, հիմնականում արաբական երկրներն են ցուցաբերում: «Քանակը չեմ ասի: Դրանք դեռ միայն բանակցություններ են: Ռուսաստանում մենք դեռ ունենք 16 պատվերներ, այս թվում պետական մարմինների պատվերները ընդգրկված չեն: Սակայն պետական կառույցների եւ շուկայի պատվիրատուների մեքենաները ոչնչով չեն տարբերվում, բացի զրահապատ տարբերակներից: Որքանով ես գիտեմ, մեքենաները պատվիրված են ոչ թե ֆիզիկական անձանց, այլ ընկերությունների կողմից », - ասել է Հիլգերտը: