Միջազգային առեւտրի կախվածությունը դոլարից խոչընդոտ է դառնում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Anadolu գործակալությունը։
Նախագահն առաջարկել է առեւտրային հաշվարկներում ուշադրություն դարձնել ազգային արժույթներին։
Նախագահն անդրադարձել է նաեւ Ֆեթուլահ Գյուլենի հոսանքին (FETÖ)։
«Ամբողջ աշխարհում FETÖ–ն իր գործունեությունը կազմակերպել է կրթական հաստատությունների միջոցով, ինչպես դա եղել է Թուրքիայում ինչ–որ ժամանակ»,–ասել է Էրդողանը։





























