Կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները որոշեցին գնալ եւ պատրաստված գալ հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը։

Ցուցարարներիի խոսքով՝ գուցե թվով քիչ են, դրա համար կառավարությունում իրենց «բանի տեղ չեն դնում». «Քանի որ մեզ ոչ ոք չի լսում, քանի որ ասում են, որ մենք շատ քիչ ենք, մենք կգնանք եւ պատրաստված հինշաբթի օրը, ժամը 11–ին կհավաքվենք»,–նշեց «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը։

Ավելի վաղ նշել էինք, որ առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքում էին հագուստի ներկրման դեպքում ծառայությունների գների թանկացման դեմ։

Նշենք, որ Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար մեկ կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցը ԱԺ արտահերթ նիստում օրերս բարձրացրել էր նաեւ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ գործարարներից բազմաթիվ բողոքներ են ստացել:

«Առինջ մոլ»–ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց