Օգոստոսին Թուրքիայում ինֆլյացիան տարեկան արտահայտությամբ արագացել է մինչեւ 17,9 տոկոսով՝ լիրայի արժեզրկման ֆոնին, սա 2003 թվականի սեպտեմբերից առավելագույն աճն է: Հուլիսին տարեկան ինֆլյացիան կազմել էր 15,85 տոկոս, հայտնում է Թուրքիայի Կենտրոնական բանկը, փոխանցում է Vesti-ն:
Թուրքիայի ԿԲ-ն հայտարարել է սեպտեմբերի 13-ի առաջիկա նիստին դրամավարկային քաղաքականությունը փոխելու մասին՝ ինֆլյացիայի հետ կապված ռիսկերը զսպելու համար: Վերջին ամիսներին ինֆլյացիայի աճը «գնային կայունության համար զգալի ռիսկեր է կրում», նշում է երկրի ԿԲ-ն: Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկումը 2-ից մինչեւ 0,3 տոկոսով դանդաղեցրել է երկրի ԿԲ այս հայտարարության շնորհիվ:
Միաժամանակ, Թուրքիայում միջին գները օգոստոսին աճել են 2,3 տոկոսով՝ հուլիսի 0,55 տոկոսի համեմատությամբ: Ըստ որում՝ օգոստոսին էներգակիրները տարեկան արտահայտությամբ թանկացել են 21,34 տոկոսով, սննդամթերքը՝ 19,75 տոկոսով, տրանսպորտային ծառայությունները՝ 27,1 տոկոսով: Արտադրողների գները օգոստոսին տարեկան արտահայտությամբ աճել են 32 տոկոսով եւ 6,6 տոկոսով՝ հուլիսի ցուցանիշի համեմատությամբ:





























