Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթեւեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում: 

Երեւանի քաղաքապետարանին NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթեւեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երեւան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով: