ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Նաիրա Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Վերջապես ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինն ունի պետ՝ ի դեմս լրագրող Նաիրա Հարությունյանի։ Այսուհետ կարող եք հարցերով դիմել նաեւ Նաիրային։ Շնորհավորում եմ եւ մաղթում բեղմնավոր աշխատանք»-գրել է Սոնա Տռուզյանը