Անկարայի ճնշման տակ Շվեդիայի կառավարությունը, կարծես, զիջումների է գնացել` իր պաշտոնական կայքից հեռացնելով երկրի ինտեգրացիայի նախարար Էրիկ Ուլլենհագի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, գրում է «Nouvelles dArmenie»-ն:

Այդ մասին տեղեկությունը հայտնվել է թուրքական «Hürriyet» թերթում, որը ողջունել է Շվեդիայի որոշումը: Հունվարի 27-ին, հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը շվեդ նախարարը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին, ինչը դիվանագիտական լարվածություն է առաջացրել Անկարայի հետ:

Ստոկհոլմը միանգամից հանգստացրել է Անկարային` նկատելով, որ Էրիկ Ուլլենհագի հայտարարությունն արվել է մասնավոր կարգով, եւ Շվեդիայի կառավարությունը պատասխանատվություն չի կրում դրա համար:

Նշենք, որ Ուլլենհագը հունվարի 27-ին իր խոսքում հիշեցրել էր Ադոլֆ Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»: