Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ եւ վայրի ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող եւ գյուղի 10 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ եւ ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել են 20 զինծառայող, ոստիկանության 5 աշխատակից եւ 10 գյուղի բնակիչ:
Հրշեջ-փրկարարների եւ գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























