Նավաստիների համահունական ֆեդերացիան՝ PNO-ն որոշել է գործադուլը մեկ օրով երկարացնել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում եւ հայտարարել է բողոքի ակցիայի ընդլայնման հնարավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆեդերացիայի հայտարարության մեջ նշված է, որ գործատուները հրաժարվել են իրենց դիրքորոշումը փոխել, իսկ կառավարությունը որոշել է բողոքներին ուշադրություն չդարձնել:
Գործադուլը սկսվել է երկուշաբթի առավոտյան 6-ից, մինչեւ երեքշաբթի առավոտյան 6-ը նավերը մնալու էին նավահանգիստներում: Կղզիների միջեւ լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել էր երկուշաբթի առավոտյան 6-ից մինչեւ չորեքշաբթի առավոտյան 6-ը:
Գործադուլը որոշվել էր անցկացնել PNO-ի եւ ուղեւորատար նավերի օպերատորների ասոցիացիայի (SEEN) միջեւ անհաջող բանակցություններից հետո:
Տուրիստական աշխույժ սեզոնին գործադուլը չեղարկելու իշխանությունների բոլոր փորձերն ապարդյուն էին անցել:





























