ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության եւ ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին  համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին եւ որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։ 

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։