Նավթի համաշխարհային գները տատանվում են, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT–ն։
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները աճել են 0,37 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 70,06 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 78,08 դոլարի:





























