Թուրքական լիրայի փոխարժեքը, հնարավոր է, կայունացել է ընթացիկ նիշերին մոտ, քանի որ Թուրքիայի ԿԲ-ն ազդանշան է հաղորդել շուտով տոկոսադրույքների բարձրացման մասին, այդուհանդերձ փորձագետներից շատերը կասկածում են, որ դա երկարաժամկետ արդյունք կունենա, հայտնում է Vesti-ն:
Տնտեսագետները եւ շուկայի անդամները համոզված են, որ լիրան փրկելու համար անհրաժեշտ է ոչ թե տոկոսադրույքի ուղղակի բարձրացում, այլ կարագավորողի իսկապես համարձակ քայլ: Չնայած ավելի վաղ տոկոսադրույքի նույնիսկ 700 կետով բարձրացմանը, վերջին 5 ամիսներին իֆլյացիան արագացված աճ է ցույց տվել:
Bloomberg-ը նշում է, որ լիրային թեկուզ ինչ-որ կայունություն վերադարձնելու համար տոկոսադրույքները պետք է բարձրացվեն եւս 400 կետով: Nomura բանկի փորձագետներն ընդհանրապես անհրաժեշտ են համարում տոկոսադրույքների բարձրացումը 575 կետով՝ մինչեւ 23,5 տոկոս, սակայն պարզ չէ՝ երկրի իշխանություններն արդյոք պատրա՞ստ են նման ագրեսիվ խստացման:
ԿԲ վճռականությանը կասկածում են նաեւ Credit Agricole բանկում՝ կանխատեսելով դոլարի նկատմամբ լիրայի հետագա արժեզրկում մինչեւ 8,30 դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԿԲ հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-ին: Նշենք նաեւ, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բարձր տոկոսադրույքների եւ շուկաների կատաղի հակառակորդն է, ճնշում է գործադրում Կենտրոնական բանկի վրա՝ թույլ չտալով անկախ քաղաքականություն վարել:
Նախօրեին հրապարակվել են իֆլյացիայի վերջին տեղեկությունները, որոնց համաձայն՝ այն օգոստոսին տարեկան արտահայտությամբ արագացել է մինչեւ 17,9 տոկոսով, սա 2003 թվականի սեպտեմբերից առավելագույն աճն է: Հուլիսին տարեկան ինֆլյացիան կազմել է 15,85 տոկոս:
Թուրքիայի ԿԲ-ն հայտարարել է սեպտեմբերի 13-ի առաջիկա նիստում դրամավարկային քաղաքականությունը փոխելու պատրաստակամության մասին, որպեսզի զսպեն ինֆլյացիայի հետ կապված ռիսկերը: Վերջին ամիսների ինֆլյացիայի աճը «զգալի ռիսկեր է պարունակում գնային կայունության համար»:





























