«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 08.00-ից մինչեւ ժամը 18.00, վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ներքին Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթեւեր ճոպանուղու եւ հարակից զինվորական մասերի, Շաքե վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» եւ «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, Սիսիան ՇԻԿ-ի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: