Գերմանիան շահագրգռված չէ, որպեսզի Թուրքիայի տնտեսական վիճակը վատթարանա, եւ երկխոսությանը պատրաստ է: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է RTL եւ N-TV հեռուստաալիքների հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր շահերին հակառակ կգործեինք, եթե Թուրքիայի թուլացմանն ուղղված գործողություններ կատարեինք»,- ասել է նա: Մերկելի խոսքով՝ Գերմանիան «ռազամավարական իմաստով շահագրգռված է», որպեսզի Թուրքիան տնտեսական տեսանկյունից ողջամիտ զարգանա:
Անդրադառնալով գերմանա-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակին՝ Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիայում ապրում է թուրքական ծագմամբ մոտ 3 մլն քաղաքացի, ինչն առանձհատուկ կերպով է կապում 2 երկրներին: Նա միաժամանակ ընդունել է, որ որոշ հարցերում, օրինակ՝ այն հարցում, որը վերաբերում է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորմանը, Անկարայի հետ «լուրջ տարաձայնություններ» կան:



























