Եվրոյի փոխարժեքը Մոսկովյան բորսայում գերազանցել է 80 ռուբլու ցուցանիշը ապրիլի 11-ից հետո առաջին անգամ։ Մոսկվայի ժամանակով 16.15–ի դրությամբ եվրոն վաճառվել է 80.1 ռուբլով՝ թանկանալով ավելի քան 60 կոպեկով, փոխանցում է Meduza–ն։
Դոլարի բորսային փոխարժեքը ռուբլու նկատմամբ նույնպես աճել է՝ օգոստոսի 23–ից առաջին անգամ հաղթահարելով 69 ռուբլու նիշը։





























