Թաիլանդի ոստիկանությունը կալանավորել է 12 մարդու, ովքեր Ֆեյսբուքում տարածել են բրիտանացի կին զբոսաշրջիկի գրառումն այն մասին, որ ոստիկանությունը հրաժարվել է ընդունել բռնաբարության մասին իր դիմումը, գրում է AP-ն:
Մեղադրական դատավճռի հրապարակման դեպքում մեղադրյալներին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում եւ տուգանք կեղծ տեղեկատվության տարածման եւ ազգային անվտանգությանը վնաս պատճառելու համար:
Ոստիկանությունը հերքում է այն փաստը, որ նրանք հրաժարվել են հետաքննել 19-ամյա բրիտանուհու դիմումն այն մասին, որ նրան բռնաբարել են Կո Տաո կղզում այս տարվա հունիսին: Իշխանություններն ասում են, որ ստուգման արդյունքում ապացուցյներ չեն հայտանաբերվել:
Մեղադրյալների փաստաբանն ասում է, որ ոստիկանության հապճեպ գործողությունները կապված են նրա հետ, որ իշխանությունները փորձում են խուսափել տեղեկատվության տարածումից, որը կարող է վնասել երկրի զբոսաշրջային բիզնեսին:





























