Հնդկաստանը լուրջ մտահոգություն ունի այն կապակցությամբ, որ Պակիստանը կարող է դառնալ աշխարհի հինգերորդ խոշորագույն միջուկային տերությունը: Պակիստանի միջուկային ներուժի ավելացումը լուրջ խնդիր է դարձել այլ միջուկային ուժերի համար:

Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, 2020-ին Իսլամաբադը կունենա 60-ից մինչեւ 80 մարտագլխիկ, մինչդեռ 2025-ին այդ թիվը կհասնի 220-250-ի:

Եթե կանխատեսումները ճշմարիտ լինեն, Պակիստանը կդառնա աշխարհի հինգերորդ խոշորագույն միջուկային տերությունը:

Կարծիք կա, որ Պակիստանի նման մտադրությունները կապված են ոչ միայն միջուկային հարձակումների դեմ զսպող գործոն ստեղծելու ցանկության, այլեւ իր տարածք Հնդկաստանի «նորմալ» ներխուժման հետ:

Պակիստանը մտավախություն ունի Քաշմիր լեռնային շրջանից Հնդկաստանի ներխուժման կապակցությամբ, որն արդեն ավելի քան 60 տարի վիճելի տարածք է Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ: Հնդկաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց միջուկային ներուժը թույլ է տալիս զսպող ազդեցություն ունենալ Պակիստանի նկրտումների դեմ: